ՀՀ պետական բյուջեի պակասուրդի և գնաճի միջև կապի գնահատումը
ԱՓ 08/04-03
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
ՀՀ պետական բյուջեի պակասուրդի և գնաճի միջև կապի գնահատումը
Արա Ստեփանյան
Սույն նյութով ներկայացվում է Հայաստանում գնաճի և բյուջեի պակասուրդի միջև գնահատված կապը: Նշված կապը գնահատելու համար հիմք է ծառայել գնաճի և պակասուրդի միջև առկա կապերի տեսական դրույթները, Հայաստանում այդ կապի դրսևորման առանձնահատկությունները, ինչպես նաև ռեգրեսիոն վերլուծության մեթոդները: Նյութի արդյունքները կօգտագործվեն ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագրավորման մեջ և վերջինիս վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության գնահատման այլ աշխատանքներում: