«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2026 թ. թիվ 1/435 Ա
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը 2026 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել առավելագույնը 80,000,000,000 (ութանասուն միլիարդ) ՀՀ դրամ, 80,000,000 (ութանասուն միլիոն) ԱՄՆ դոլար և 20,000,000 (քսան միլիոն) եվրո ընդհանուր ծավալով՝ համապատասխանաբար 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ, 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար և 100 (մեկ հարյուր) եվրո անվանական արժեքով ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 51 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ կողմից 2026 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ
․