«ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2026 թվականի թիվ 283 Ա
«ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 5-րդ մասով, 8.2-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 29.07.2025թ. թիվ 127-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ի գլուխ 3-ով,
հաշվի առնելով այն, որ «Գրանատուս Վենչուրս» ՓԲԸ-Ն 12.02.2026թ., 15.06.2026թ., 21.08.2026թ., 10.09.2026թ. և 09.10.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 48 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. «Գրանատուս Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` Հովհաննես Խաչատրյան
Երևան
.