«ՄԿ ԿՐԵԴԻՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱՇԱՏ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
14 հոկտեմբերի 2026 թ. թիվ 1/412 Ա

«ՄԿ ԿՐԵԴԻՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱՇԱՏ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 4-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (14.10.2026թ. թիվ 48 արձանագրություն) և «ՄԿ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 29.09.2026թ․ և 02.10.2026 միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել «ՄԿ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «Արտաշատ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄԿ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ՄԿ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                    Հովհաննես Խաչատրյան

․