Արթիկում մեկնարկել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը
Արթիկում մեկնարկել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը: Այցելուները հնարավորություն ունեն բացահայտելու հայկական դրամի պատմությունը, ծանոթանալու Կենտրոնական բանկի դրամական թողարկումներին, ինչպես նաև ստանալու օգտակար ֆինանսական գիտելիքներ։
Ցուցահանդեսը բաց է Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանը մինչև հոկտեմբերի 22-ը։