«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
05 հոկտեմբերի 2026 թ. թիվ 1/397 Ա
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հունվարի 7-ի թիվ 1/8Ա որոշմամբ գրանցված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հունվարի 7-ի թիվ 1/8Ա որոշմամբ գրանցված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ
.