«ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2026 թ. թիվ 1/396 Լ
«ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթները և ««Գերմանա-հայկական հիմնադրամ» ծրագրերի կառավարման գրասենյակ հիմնարկ»-ի կանոնադրության 6․2 կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ․
1. Գայանե Խաչատրյանին ազատել «Գերմանա-հայկական հիմնադրամ» ծրագրերի կառավարման գրասենյակ հիմնարկի տնօրենի պաշտոնից 2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ այն համարելով վերջին աշխատանքային օր։
2. Հիմնարկի Ծրագրերի կառավարման բաժնի պետ Սաթենիկ Ղևոնդյանին 2026 թվականի հոկտեմբերի 2-ից նշանակել «Գերմանա-հայկական հիմնադրամ» ծրագրերի կառավարման գրասենյակ» հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ զուգահեռաբար պահպանելով իր հիմնական՝ Ծրագրերի կառավարման բաժնի պետի պաշտոնը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ
․