«ՌԵՆՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


23 սեպտեմբերի 2026 թ. թիվ 1/389 Ա

«ՌԵՆՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ն 2026 թվականի սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 12% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 48 ամիս շրջանառության ժամկետով, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ընկերությունը 2026 թվականի սեպտեմբերի 22-ին ներկայացրել է նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 45 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ․

1. Գրանցել «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ կողմից 2026 թվականի սեպտեմբերի 14-ին (2026 թվականի սեպտեմբերի 22-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 12% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 48 ամիս շրջանառության ժամկետով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ կամ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ

․