«Բիսի Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/486 Ա

24.12.2025

«Բիսի Մենեջմենթ»  փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային  ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 57 արձանագրություն) և քննարկելով 09.09.2025թ., 30.09.2025թ., 01.10.2025թ., 13.10.2025թ., 11.11.2025թ. և 02.12.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «ԲիՍի Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Կասեցնել «ԲիՍի Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԲիՍի Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԲիՍի Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ