«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/484 Ա

24.12.2025

«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 20,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 15,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 դեկտեմբերի 24-ի թիվ 57 արձանագրություն)`

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 5-ին ներկայացված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ