«ԱՅԴԻ ՊՐՈՑԵՍՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/474 Ա

17.12.2025

«ԱՅԴԻ ՊՐՈՑԵՍՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» Կանոնակարգ 17/01-ի
96-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 55 արձանագրություն) և «ԱՅԴԻ ՊՐՈՑԵՍՍԻՆԳ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության 05.12.2025թ. միջնորդագիրը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԱՅԴԻ ՊՐՈՑԵՍՍԻՆԳ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Լուսինե Մարտիրոսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:



ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ