Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունը և լրացումները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/473 Ա
17.12.2025
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունը և լրացումները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 55 արձանագրություն) և «Հայաստանի Ավտոապահովագրողների՝ 17.11.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 31-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման և համագործակցության» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունը և լրացումները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ ծանուցման օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ