«Ամերիաբանկ» ՓԲԸ «Արտաշատ» մասնաճյուղը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/471 Ա

17.12.2025

«Ամերիաբանկ» ՓԲԸ «Արտաշատ» մասնաճյուղը գրանցելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 55 արձանագրություն) և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 28.11.2025թ., 01.12.2025թ., 02.12.2025թ., 05.12.2025թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Ամերիաբանկ» ՓԲԸ «Արտաշատ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ամերիաբանկ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ