«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչության ստեղծմանը նախնական համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/470 Ա
17.12.2025
«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչության ստեղծմանը նախնական համաձայնություն տալու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ի գլուխ 10-ը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 55 արձանագրություն) և «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության 14.11.2025թ., 05․12․2025թ․ և 12․12․2025թ․ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Տալ նախնական համաձայնություն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչության ստեղծմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ