ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու 20 աշխատանաքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/469 Ա

17.12.2025

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու 20 աշխատանաքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 55 արձանագրություն) և քննարկելով 19.11.2025թ. և 27․11․2025թ․ ներկայացված՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Կասեցնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ