«ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/126 Ա
16.04.2025
«ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և հաշվի առնելով «ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի ապրիլի 10-ի դիմումը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Համաձայնություն տալ «ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (արտարժույթի առուվաճառքի թիվ 850/2 լիցենզիա, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Ն․ Ադոնցի փողոց, շենք 4, շինություն 334 և 336) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության տնօրինության Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան