«Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի եկամտաբերության կորերի կառուցման կարգը» նոր խմբագրությամբ հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/710 Ա

11.10.2016

«Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի եկամտաբերության կորերի կառուցման կարգը» նոր խմբագրությամբ հաստատելու  մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի եկամտաբերության կորերի կառուցման կարգի վերաբերյալ» թիվ 1/1307Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման hավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:


ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱԽԹԱՆԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ