«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2026 թ. թիվ 1/423 Ա


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 178-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 50 արձանագրություն), «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ՀԿ-ի կողմից 23.07.2026թ., 27.07.2026թ., 25.08.2026թ., 18.09.2026թ. և 14.10.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցել Անի Իսրայելյանին Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ՀԿ-ի ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ՀԿ մուտքագրվելու կամ «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ՀԿ-ի՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է 5 ամիս ժամկետով:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ

․