ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1/389 Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
22 հոկտեմբերի 2026 թ. թիվ 1/418 Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1/389 Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի սեպտեմբերի 23-ի ««Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին» թիվ 1/389 Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանից հանել «Ընկերությունը 2026 թվականի սեպտեմբերի 22-ին ներկայացրել է նաև ազդագրի լրացում:» նախադասությունը:
2) որոշման 1-ին կետից հանել «(2026 թվականի սեպտեմբերի 22-ին ներկայացված լրացումով)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                        Հովհաննես Խաչատրյան

.