Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 207 Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 81 Լ 

07.04.2026

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2025 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 207 Լ որոշման մեջ
լրացումներ կատարելու մասին

Նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների կառավարման արդյունավետությունը, թափանցիկությունը և համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե», «ժդ» կետերը և 52-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների ներդրումային քաղաքականությունը հաստատելու մասին» թիվ 207 Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշումը լրացնել նոր 1.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վերաբերյալ հրապարակվող տեղեկատվության ցանկը՝ համաձայն Հավելված 2-ի:»:
2) Որոշումը լրացնել նոր Հավելված 2-ով՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
3) Որոշմամբ հաստատված 66-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«Սույն որոշման Հավելված 2-ով սահմանվող տեղեկատվությունը հրապարակվում է հաշվետու ժամանակահատվածի ավարտին հաջորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրը՝ ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ»:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`                                                                                                                                  Մարտին Գալստյան
Երևան