Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 207 Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 80 Լ 

07.04.2026

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2025 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 207 Լ որոշման մեջ
լրացում կատարելու մասին

Նպատակ ունենալով ապահովել գործառնական պայուսակում հավելյալ եկամուտ,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների ներդրումային քաղաքականությունը հաստատելու մասին» թիվ 207 Լ որոշման 26-րդ կետի առաջին պարբերությունում «HQLA level 1 ակտիվների պահանջներին բավարարող ներդրումներ» բառերից հետո լրացնել «և փոխարժեքի (անգլ.՝ FX swap) սվոփ պայմանագրեր» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`                                                                                                                          Մարտին Գալստյան
Երևան