Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2026 թվականի գնումների պլանը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 56 Լ

19.03.2026

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2026 թվականի գնումների պլանը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը,

ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ո ւ մ է․

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2026 թվականի գնումների պլանը՝ համաձայն Հավելված 1-ի:

2. Գնումների պլանում փոփոխությունները և լրացումները, որոնց արդյունքում գնման գինը գերազանցում է 1․000․000 ՀՀ դրամը, բայց չի գերազանցում 20.000.000 ՀՀ դրամը, իրականացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մրցույթների անցկացման հանձնաժողովի կողմից՝ կառուցվածքային ստորաբաժանման նախաձեռնությամբ:

3. Գնումների պլանում փոփոխությունները և լրացումները, որի արդյունքում գնման գինը չի գերազանցում 1․000․000 ՀՀ դրամը, իրականացվում են կառուցվածքային ստորաբաժանման կողմից՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

4. Արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի հետևանքով առաջացած անհետաձգելի գնումները, կառուցվածքային ստորաբաժանման առաջարկությամբ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի համաձայնությամբ կարող են իրականացվել մեկ անձից գնման ընթացակարգով, առանց գնումների պլանում փոփոխություն կամ լրացում իրականացնելու, եթե՝

1) գնման գինը չի գերազանցում 20.000.000 ՀՀ դրամը,

2) նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել,

3) անհնար է իրականացնել սույն որոշման 2-3-րդ կետերով սահմանված՝ գնումների պլանում փոփոխությունների և լրացումների ընթացակարգերը:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2026 թվականի գնումների պլանի հետևյալ բաժինները.

№

Տնտեսա

կան դասակար

գում

Գնման առարկայի անվա

նում

Չափ

ման միա

վոր

Քա

նակ

 Միավորի գին (հազ. ՀՀ դրամ)

Ընդա

մենը գնման գին (հազ. ՀՀ դրամ)

Գնման ընթացա

կարգ

Ընթացա

կարգի եռամ

սյակ

 6. Գնումների պլանը և դրանում իրականացվող փոփոխությունները և լրացումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքում երկու աշխատանքային օրվա ընթացքում։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։

 

 Մարտին Գալստյան