2026-2027 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Մխիթար Սեբաստացի-350» արծաթե, «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե, «Հրաչյա Աճառյան-150» արծաթե, «Ալեք Մանուկյան-125» ոսկե, «Գրիգոր Խանջյան-100» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 19-Ն

30.01.2026

2026-2027 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Մխիթար Սեբաստացի-350» արծաթե, «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե, «Հրաչյա Աճառյան-150» արծաթե, «Ալեք Մանուկյան-125» ոսկե, «Գրիգոր Խանջյան-100» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու  մասին

    հրապարակման ամսաթիվ՝ 11.02.2026

Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. 2026 թվականի փետրվարի 12-ից շրջանառության մեջ դնել «Մխիթար Սեբաստացի-350», «Տեառնընդառաջ» արծաթե և «Տեառնընդառաջ» ոսկե հուշադրամները՝ համաձայն սույն որոշման Հավելվածներ 1-ով, 2-ով և 3-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
2. 2026 թվականի մարտի 3-ից շրջանառության մեջ դնել «Հրաչյա Աճառյան-150» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 4-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
3. 2026 թվականի հունիսի 16-ից շրջանառության մեջ դնել «Ալեք Մանուկյան-125» ոսկե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 5-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
4. 2026 թվականի նոյեմբերի 3-ից շրջանառության մեջ դնել «Գրիգոր Խանջյան-100» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 6-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ                               Արմեն Նուրբեկյան
Երևան