Ա/Ձ Գորիկ Ստեփանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 618 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 17 Ա

30.01.2026

Ա/Ձ  Գորիկ Ստեփանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 618 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետը,
հաշվի առնելով, որ Ա/Ձ Գորիկ Ստեփանյանը 18.12.2025թ., 29.12.2025թ. և 20.01.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 618 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Վերաձևակերպել Ա/Ձ Գորիկ Ստեփանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 618 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության հասցեի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա/Ձ Գորիկ Ստեփանյանին տրամադրելու կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ                    Արմեն Նուրբեկյան
Երևան