«ԱՋԱՄՅԱՆ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժությի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 8 Ա
13.01.2026
«ԱՋԱՄՅԱՆ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժությի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետը,
հաշվի առնելով, որ «ԱՋԱՄՅԱՆ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 22.12.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունվարի 7-ի թիվ 1 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Կասեցնել «ԱՋԱՄՅԱՆ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՋԱՄՅԱՆ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրելուց կամ «ԱՋԱՄՅԱՆ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան