«ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 332 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 7 Ա
13.01.2026
«ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 332 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը,
հաշվի առնելով, որ «ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 25․11․2025թ., 02.12.2025թ., 11.12.2025թ., 17.12.2025թ. և 24.12.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Ա. Մելիքբեկյան փող. 5/12 հասցեում փոքրածավալ իրերի պահպանության համար նախատեսված տարածքը շահագործելու և ՀՀ, Տավուշի մարզ, գ. Գետահովիտ, 2-րդ փող. 11 մեծածավալ գույքի պահպանման տարածքի շահագործումը դադարեցնելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել «ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 332 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան