«ՔՐԵԴԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 342 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 224 Ա

30.12.2025

«ՔՐԵԴԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 342 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետով,
հաշվի առնելով, որ «ՔՐԵԴԵՔՍ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 11․12․2025թ․ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված ՀՀ, ք. Երևան, Էրեբունի Նուբարաշենի խճուղի 1/4 հասցեում մեծածավալ իրերի պահպանության համար նախատեսված տարածքը շահագործելու անհրաժեշտության հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. Վերաձևակերպել «ՔՐԵԴԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 342 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՔՐԵԴԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ՔՐԵԴԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

  Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                     Մարտին Գալստյան
Երևան