«ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 307 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 223 Ա
30.12.2025
«ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 307 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը և գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը» հաստատելու մասին թիվ 32-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 22-րդ կետը,
հաշվի առնելով, որ «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 01.12.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` իրեն տրամադրված գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 307 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ արձանագրություն 55)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 23․12․2015թ. թիվ 288Ա որոշմամբ «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 307 լիցենզիան:
2. «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաճախորդների շահերի պաշտպանության և տեղեկացվածության նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության միջոցով հրապարակել սույն որոշման եզրափակիչ մասը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան