Ֆինանսական կազմակերպությունների ՀԿԱԾ արգելադրումների և բռնագանձումների գործընթացի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 220-Ն
30.12.2025
Հայաստանի Հանրապտության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կազմակերպություններից տեղեկատվության հարցման, արգելանքներ կիրառելու, դրամական միջոցների և եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ հաղորդագրությունների ձևերը, դրանց կիրառման, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը և ժամկետները, լիցենզավորվող կազմակերպությունների կողմից դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու հերթականությունը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հունիսի 21-ի թիվ 104-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
հրապարակման ամսաթիվ՝ 07.01.2026
Հիմք ընդունելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը, 87-րդ հոդվածի 3-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կազմակերպություններից տեղեկատվության հարցման, արգելանքներ կիրառելու, դրամական միջոցների և եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ հաղորդագրությունների ձևերը, դրանց կիրառման, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը և ժամկետները, լիցենզավորվող կազմակերպությունների կողմից դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու հերթականությունը սահմանելու մասին կարգը»՝ (այսուհետ՝ Կարգ) համաձայն սույն որոշման Հավելվածի 1-ի:
2. Հաստատել Կարգով սահմանված հաղորդագրությունների ձևերում լրացվող նվազագույն տեղեկատվության հետ կապված պահանջները՝ համաձայն Հավելված 2-ի։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հունիսի 21-ի ««Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը» սահմանելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 520-ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 104-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին (էլեկտրոնային դրամապանակին) վերաբերող կարգավորումներից, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի մարտի 2-ից:
5. Սույն որոշման Հավելված 1-ի 4-րդ կետով սահմանված թիվ 6, 7, 8, 9 հաղորդագրության ձևերը կիրառվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան