«ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման և լիցենզավորման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 219 Ա
30.12.2025
«ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման և լիցենզավորման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 3-րդ գլխով,
հաշվի առնելով «ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր անձի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 04.08.2025թ․, 05.08.2025թ․, 25.08.2024թ․, 26.08.2025թ․, 01.09.2025թ․, 29.09.2025թ․, 24.10.2025թ․, 13.11.2025թ․, 21․11․2025թ․ և 11.12.2025թ. միջնորդագրերը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. դեկտեմբերի 10-ի թիվ 54 արձանագրություն) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 30.12.2025թ. թիվ 37ԾԳ-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Գրանցել և լիցենզավորել «ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԱԿՐԵԴԻՏ» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան