Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի հունիսի 3-ի թիվ 92 Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 209 Լ 02.12.2025
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի հունիսի 3-ի թիվ 92 Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի ե) կետը, ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 11-րդ կետերով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025 թվականի գնումների պլանը հաստատելու մասին» թիվ 92 Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 3-5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Գնումների պլանում փոփոխությունները և լրացումները, որոնց արդյունքում գնման գինը գերազանցում է 1․000․000 ՀՀ դրամը, բայց չի գերազանցում 20.000.000 ՀՀ դրամը, իրականացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մրցույթների անցկացման հանձնաժողովի կողմից՝ կառուցվածքային ստորաբաժանման նախաձեռնությամբ:
4. Գնումների պլանում փոփոխությունները և լրացումները, որի արդյունքում գնման գինը չի գերազանցում 1․000․000 ՀՀ դրամը, իրականացվում են կառուցվածքային ստորաբաժանման կողմից՝ մեկ անձից գնման ընթացակարգով:
5. Արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի հետևանքով առաջացած անհետաձգելի գնումները, կառուցվածքային ստորաբաժանման առաջարկությամբ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի համաձայնությամբ կարող են իրականացվել մեկ անձից գնման ընթացակարգով, առանց գնումների պլանում փոփոխություն կամ լրացում իրականացնելու, եթե՝
ա. գնման գինը չի գերազանցում 20.000.000 ՀՀ դրամը,
բ. նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել,
գ. անհնար է իրականացնել սույն որոշման 3-4-րդ կետերով սահմանված՝ գնումների պլանում փոփոխությունների և լրացումների ընթացակարգերը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան