«ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման և լիցենզավորման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 208 Ա
28.11.2025
«ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման և լիցենզավորման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 3-րդ գլխի պահանջները,
հաշվի առնելով «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձանց՝ Արմեն Տեր-Հակոբյանի և Արմինե Նաջարյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 07.03.2025թ., 09.04.2025թ., 05.05.2025թ., 22.05.2025թ., 09.06.2025թ., 29.07.2025թ., 30.10.2025թ. և 29.10.2025թ. միջնորդագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 52 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 25.06.2025թ. թիվ 1/21 ԾԳ-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 28.11.2025թ. թիվ 32 ԾԳ Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Գրանցել և լիցենզավորել «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան