«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 83 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 204 Ա
18.11.2025
«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 83 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հաշվի առնելով այն, որ «Արդշինբանկ» ՓԲԸ 23.09.2025թ., 01.10.2025թ. և 30.10.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 83 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 50 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է ․
1. Վերաձևակերպել «Արդշինբանկ» ՓԲԸ-ին տրամադրված բանկային գործունեության թիվ 83 լիցենզիան՝ պայմանավորված «Արդշինբանկ» ՓԲԸ-ն` որպես «Արդշինբանկ» ԲԲԸ վերակազմավորման և ֆիրմային անվանման փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մ արտին Գալստյան
Երևան