«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությանը լուծարման (ինքնալուծարման) նախնական համաձայնության տրամադրման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 203 Ա
18.11.2025
«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությանը լուծարման (ինքնալուծարման) նախնական համաձայնության տրամադրման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածով,
հաշվի առնելով այն, որ «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ 2025 թվականի հոկտեմբերի 14-ին և 28-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ լուծարման (ինքնալուծարման) նախնական համաձայնություն ստանալու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 49 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է ․
1. Տալ նախնական համաձայնություն «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ լուծարման (ինքնալուծարման):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան