«ԷմՋիԷմռայս» փակ բաժնետիրական ընկերության «ԷմՋիԷմռայս» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 202 Ա
18.11.2025
«ԷմՋիԷմռայս» փակ բաժնետիրական ընկերության «ԷմՋիԷմռայս» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով որ «ԷմՋիԷմռայս» ՓԲԸ 2025 թվականի հոկտեմբերի 10-ին և նոյեմբերի 5-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԷմՋիԷմռայս» ՓԲԸ «ԷմՋիԷմռայս» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 50 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է ․
1. Գրանցել «ԷմՋիԷմռայս» ՓԲԸ «ԷմՋիԷմռայս» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷմՋիԷմռայս» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԷմՋիԷմռայս» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան