«ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 883) փոխանակման կետի մասնաճյուղերի լիցենզիաներ տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 200 Ա

 18.11.2025

«ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 883) փոխանակման կետի մասնաճյուղերի լիցենզիաներ տրամադրելու մասին

 

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետը,
հաշվի առնելով որ, «ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 24.10.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ մասնաճյուղերի լիցենզիաներ ստանալու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 50 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է ․

1. «ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 883) թիվ 2 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Այնթափ, Երևան-Մեղրի մայրուղի հ. 2/6 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. «ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 883) թիվ 3 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Այնթափ, 7-րդ փողոց, 2 շինություն հասցեում գործունեություն իրականացնելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրելու կամ «ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝            Մարտին Գալստյան
Երևան