Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ու հրապարակումների 2026-2028 թվականների ժամանակացույցը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 197 Ա

 18.11.2025

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ու հրապարակումների 2026-2028 թվականների ժամանակացույցը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 310Ա որոշումը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «բ» կետի կատարումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունների հրապարակման, տոկոսադրույքների վերաբերյալ խորհրդի նիստերի արձանագրությունների հրապարակման, Դրամավարկային քաղաքականության զեկույցների հրապարակման» ժամանակացույցը 2026-2028 թվականների համար»՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակման օրվան հաջորդող օրը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Մարտին Գալստյան
Երևան