Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 194 Ա
18.11.2025
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունները հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 15-րդ հոդվածի 1-ին մասը, 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե», «ժգ» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Ֆինանսական հաշվետվությունները՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան