«ՇՈՂ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 299 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 193 Ա
07.11.2025
«ՇՈՂ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 299 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը և գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը» հաստատելու մասին Հավելված 1-ի 20-րդ կետի պահանջներով,
հաշվի առնելով, ՀՀ սնանկության դատարանից ստացված 14.07.2025թ․ թիվ ՍՆԴ/2988/04/24 գրությունը՝ «Շող» ՍՊԸ-ի սնանկության գործի ավարտի և լուծարման վերաբերյալ, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի 02.10.2025թ. էլեկտրոնային քաղվածքը «Շող» ՍՊԸ-ն լուծարված համարելու մասին,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 47 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 30․06․2015թ. թիվ 147Ա որոշմամբ «ՇՈՂ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 299 լիցենզիան:
2. «ՇՈՂ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաճախորդների շահերի պաշտպանության և տեղեկացվածության նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության միջոցով հրապարակել սույն որոշման եզրափակիչ մասը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան