«ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 771 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 190 Ա

 07.11.2025

«ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 771 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետով,
հաշվի առնելով այն, որ «ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի հոկտեմբերի 9-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 771 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 46 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 771 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:



Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                      Մարտին Գալստյան
Երևան