Ա/Ձ Խաչատուր Ղահրամանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 609 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 189 Ա

07.11.2025

Ա/Ձ Խաչատուր Ղահրամանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 609 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Խաչատուր Ղահրամանյանը 02.10.2025թ. և 24.10.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 609 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել Ա/Ձ Խաչատուր Ղահրամանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 609 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության հասցեի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա/Ձ Խաչատուր Ղահրամանյանին տրամադրելու կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                         Մարտին Գալստյան
Երևան