Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ 178-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 188-Ն

07.11.2025

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ 178-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

     հրապարակման ամսաթիվ՝ 28.11.2025

 

Նպատակ ունենալով սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի կամ տեղեկատվական համակարգերի մասնակիցների համար կոդերի տրամադրման նպատակով սահմանված թվերի միջակայքերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «իդ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 23-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի կամ տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կառուցվածքը, ինչպես նաև հաճախորդների դրամական հաշվեհամարների կառուցվածքը սահմանելու մասին կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 394-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 178-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի կամ տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կառուցվածքը, ինչպես նաև հաճախորդների դրամական հաշվեհամարների կառուցվածքը սահմանելու մասին կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝          Մարտին Գալստյան

Երևան