«ՊՐԵՍՍ ՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 28 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 184 Ա

23.10.2025

«ՊՐԵՍՍ ՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 28 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 176-րդ կետով,
հաշվի առնելով, որ «ՊՐԵՍՍ ՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությունը 01.10.2025թ. դիմում և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` վճարահաշվարկային կազմակերպության թիվ 28 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 44 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ՊՐԵՍՍ ՓԵՅ» ՓԲԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության թիվ 28 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝            Մարտին Գալստյան
Երևան