«Պրեմիում Ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0031 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 183 Ա

23.10.2025

«Պրեմիում Ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0031 լիցենզիան վերաձևակերպելու մասին 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «Պրեմիում Ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 08.10.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0031 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (15.10.2025թ. թիվ 45 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. «Պրեմիում Ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա` «իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում», «արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում» հիմնական ներդրումային ծառայությունների մատուցման մասով:
2. Վերաձևակերպել «Պրեմիում Ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0031 լիցենզիան՝ կապված լրացուցիչ ներդրումային ծառայության մատուցման հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Պրեմիում Ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «Պրեմիում Ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                 Մարտին Գալստյան
Երևան