«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Արարատ Թեքնոլոջի ԿԱՄ-ԹԻ Ֆանդ I» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի, ֆոնդի անվանման և որոշակի փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 177 Ա

21.10.2025

«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Արարատ Թեքնոլոջի ԿԱՄ-ԹԻ Ֆանդ I»  ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի, ֆոնդի անվանման և որոշակի փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն 2025 թվականի օգոստոսի 22-ին և հոկտեմբերի 1-ին դիմել է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Արարատ Թեքնոլոջի ԿԱՄ-ՓԻ Ֆանդ I» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի, ֆոնդի անվանման և որոշակի այլ փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 44 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Արարատ Թեքնոլոջի ԿԱՄ-ՓԻ Ֆանդ I» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները՝ կապված ֆոնդի կառավարչի փոփոխության (նոր կառավարչի անվանումն է՝ «ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» ՓԲԸ), որոշակի այլ փոփոխությունների և ֆոնդի անվանափոխության հետ (ֆոնդի նոր անվանումն է՝ «ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆԵԿՈ ՓՐՈՓԵՐԹԻ ՖՈՆԴ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին կամ «ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝                      Հովհաննես Խաչատրյան
Երևան