«ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 867) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 176 Ա
07.10.2025
«ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 867) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 12.09.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 43 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. «ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 867) թիվ 4 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Բակունցի փողոց 1 շենք, 51 խանութ և 52 ոչ բնակելի տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրելուց կամ «ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան