«ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱԿՏԻՆԱ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 175 Ա
07.10.2025
«ԹիԴի Քեփիթըլ» ՍՊԸ «ԱԿՏԻՆԱ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» մասով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «ԹիԴի Քեփիթըլ» ՍՊԸ (այսուհետ՝ նաև Ընկերություն) 28.08.2025թ. և 25.09.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԹիԴի Քեփիթըլ» ՍՊԸ «ԱԿՏԻՆԱ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 43 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Գրանցել «ԹիԴի Քեփիթըլ» ՍՊԸ «ԱԿՏԻՆԱ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԹիԴի Քեփիթըլ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԹիԴի Քեփիթըլ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան