«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությանը «Վերաապահովագրություն» տեսակով «Ոչ կյանքի վերաապահովագրություն» դասով լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 172 Ա
29.09.2025
«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությանը «Վերաապահովագրություն» տեսակով «Ոչ կյանքի վերաապահովագրություն» դասով լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 159-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի 6-րդ գլխով,
հաշվի առնելով այն, որ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը 27.08.2025թ. և 12.09.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտոնական բանկ՝ «Վերաապահովագրություն» տեսակով «Ոչ կյանքի վերաապահովագրություն» դասով լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 41 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել «Վերաապահովագրություն» տեսակով «Ոչ կյանքի վերաապահովագրություն» դասով լիցենզիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
Երևան