«Իդրամ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «Իդրամնեթ» հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 171 Ա
29.09.2025
«Իդրամ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «Իդրամնեթ» հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով և 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 08.06.2005թ. թիվ 295Ն որոշմամբ հաստատված «Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» Կանոնակարգ 18-ի 3-րդ գլխի 9-րդ կետով,
հաշվի առնելով, որ «Իդրամ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությունը 25.04.2025թ., 11.06.2025թ., 14.07.2025թ., 28.07.2025թ. և 13.08.2025թ. դիմումներ և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (20.08.2025թ. թիվ 37 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. «Իդրամ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրել «ԻդրամՆեթ» հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Իդրամ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպություն մուտքագրվելու կամ «Իդրամ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Հովհաննես Խաչատրյան
Երևան