«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերության «Ստեփանավան» և «Մարտունի» մասնաճյուղերը հաշվառումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 169 Ա

23.09.2025

«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերության «Ստեփանավան» և «Մարտունի» մասնաճյուղերը հաշվառումից հանելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետով,
հաշվի առնելով, որ «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի սեպտեմբերի 12-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ Ընկերության «Ստեփանավան» և «Մարտունի» մասնաճյուղերը հաշվառումից հանելու համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաշվառումից հանել «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերության «Ստեփանավան» և «Մարտունի» մասնաճյուղերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորգրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                Մարտին Գալստյան
Երևան